News.am. 1-5-2010- «Մենք Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններն առանց նախապայմանների ընդունում ենք, սակայն դրա առջեւ մի բան ենք դրել, դա է` տարածաշրջանում խաղաղության ապահովումը, ինչն առանց Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծման անհնար է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Էրդողանը հիշեցնելով, որ ԱՄՆ-ում միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում մեկ ու կես ժամանանոց հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի հետ` շարունակել է. «Պարոն Սարգսյանին ասել եմ, որ Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ ստորագրված արձանագրությունները կյանքի կոչելու համար եւ նույն անկեղծությունը սպասում է նաեւ Հայաստանից: Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում եւ Ղարաբաղի խնդրում էլ մեր սպասումները եւ խնդրի լուծմանը նպաստող դրական քայլերի օգտակարությունը մանրամասնորեն ներկայացրել ենք, որոնք մեր համար շատ կարեւոր էին: Առանց հաղթահարելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը, մեր նախաձեռնած հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտնելու»:
Նրա խոսքով, Հայաստանը միակողմանի է արձանագրությունների վավերացման գործընթացը առկախել: «Իհարկե, դա Հայաստանի որոշումն է: Սակայն Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխել: Հենց սկզբից խնդրի կարգավորմանն ուղղված մեր դրական դիրքորոշումը եւ արձանագրությունների տառին եւ ոգուն մեր հավատարմությունը շարունակել ենք եւ այսուհետ եւս շարունակելու ենք»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բանից անտեղյակ օտարերկրացին, կարդալով Թուրքիայի վարչապետի այս «միամիտ» խոսքերը, ակամայից կմտածի. ա՛յ մարդ, ո՜վ է ասել, որ թուրքերը նախապայման են ներկայացնում, դա ընդամենը «պուճուր» պայման է, բա դրանից կնեղանա՞ն, որ հայերը նեղացան…Saturday, May 1, 2010
Էրդողանը դարձյալ ղարաբաղյան հարցը ներկայացնում է որպես պայման
News.am. 1-5-2010- «Մենք Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններն առանց նախապայմանների ընդունում ենք, սակայն դրա առջեւ մի բան ենք դրել, դա է` տարածաշրջանում խաղաղության ապահովումը, ինչն առանց Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծման անհնար է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Էրդողանը հիշեցնելով, որ ԱՄՆ-ում միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում մեկ ու կես ժամանանոց հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի հետ` շարունակել է. «Պարոն Սարգսյանին ասել եմ, որ Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ ստորագրված արձանագրությունները կյանքի կոչելու համար եւ նույն անկեղծությունը սպասում է նաեւ Հայաստանից: Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում եւ Ղարաբաղի խնդրում էլ մեր սպասումները եւ խնդրի լուծմանը նպաստող դրական քայլերի օգտակարությունը մանրամասնորեն ներկայացրել ենք, որոնք մեր համար շատ կարեւոր էին: Առանց հաղթահարելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը, մեր նախաձեռնած հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտնելու»:
Նրա խոսքով, Հայաստանը միակողմանի է արձանագրությունների վավերացման գործընթացը առկախել: «Իհարկե, դա Հայաստանի որոշումն է: Սակայն Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխել: Հենց սկզբից խնդրի կարգավորմանն ուղղված մեր դրական դիրքորոշումը եւ արձանագրությունների տառին եւ ոգուն մեր հավատարմությունը շարունակել ենք եւ այսուհետ եւս շարունակելու ենք»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բանից անտեղյակ օտարերկրացին, կարդալով Թուրքիայի վարչապետի այս «միամիտ» խոսքերը, ակամայից կմտածի. ա՛յ մարդ, ո՜վ է ասել, որ թուրքերը նախապայման են ներկայացնում, դա ընդամենը «պուճուր» պայման է, բա դրանից կնեղանա՞ն, որ հայերը նեղացան…
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment