Thursday, May 6, 2010

FIDH. Մարդու իրավունքների վիճակի բարելավման համար Հայաստանում դեռ շատ անելիքներ կան

News.am. 6-5-2010- «ՀՀ իշխանություններին իրենց պարտավորությունները հիշեցնելու համար մենք կապի մեջ կմնանք նրանց հետ»,- «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում նշել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովի նախագահ Սուեր Բելասենը: Հարցին, թե արդյոք տիկին Բալասենը կապ պաշտպանո՞ւմ է ՀՀ իշխանությունների հետ եւ հետեւողակա՞ն է արդյոք իր կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված մի շարք խնդիրների լուծմանը՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող անկախ եւ արդար հանձնաժողովի ստեղծում, արդարադատության համակարգի վերանայում եւ տեղեկատվության ազատություն, նա պատասխանել է, որ Սերժ Սարգսյանին ուղղված բոլոր այս հարցերն անդրադառնում են Հայաստանում մարդու իավունքների վերաբերյալ իրենց հիմանական մտահոգություններին։ Բելասենը համոզմունք է հայտնել, որ իշխանությունները տեղյակ են վերոնշյալ բոլոր խնդիրներին, սակայն մարդու իրավունքների վիճակի բարելավման համար Հայաստանում դեռ շատ անելիքներ կան: Հիշեցնենք, որ ապրիլին Հայաստան կատարած այցի ժամանակ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ Երեւանում մեկնարկած 37-րդ համաժողովի շրջանակներում FIDH նախագահ Սուեր Բելասենը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ բարձրացնելով Հայաստանում մարդու իավունքների վերաբերյալ իրենց հիմանական մտահոգությունները, հատկապես՝ քաղբանտարկյալների առկայության խնդիրը:

No comments: