Wednesday, June 30, 2010

Թուրքական բանակի 50 սպա անցել է PKK-ի շարքերը

News.am. 30-6-2010- PKK-ն նոր շրջան է մտնում։ Ստացված տեղեկությունների համաձայն, թուրքական բանակի 50 սպա միացել են PKK-ին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Aksiyon-ը։ «Տարիներ տեւած ներքին եւ արտաքին խնդրիների արագ լուծման ճանապարհին, մի անծանոթ ձեռք Թուրքիային կրկին փորձում է հետ տանել նախկին քաոսով լեցուն օրերը։ Դրա համար, ինչպես ամեն անգամ, օգտագործում են PKK-ի ահաբեկչության հաղթաթուղթը։ Հատկապես՝ PKK-ի ձեռքով իրականացրած գործողությունները, Թուրքիայի տարբեր ծայրերից լսվող PKK-ի կողմից սպանված անձանց մասին լուրերը, թուրք հասարակությանը ծանր վիրավորանք են հասցնում»,- գրում է Aksiyon-ը: Ըստ պարբերականի, տեղեկություններ կան, որ թուրքական բանակից հեռացած 50 սպաներ միացել են PKK-ին։ Սա հիշեցնում է 2002-ը, երբ հայտնի էր դարձել, որ թուրքական բանակի 50 սպաներ գաղտնի անդամակցում են PKK-ին, եւ կարեւոր ռազմական փաստաթղթեր փոխանցել էին PKK-ի ղեկավարությանը,-նշվում է թուրքական Aksiyon-ում:

No comments: