Tuesday, June 29, 2010

Թեհրանը Մոսկվային կոչ է արել իրատեսական քաղաքականություն վարել

News.am. 29-6-2010- Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին կոչ է արել Մոսկվային իրատեսական քաղաքականություն վարել, որպեսզի խուսափի միակողմանի պատժամիջոցների կիրառումից։ Մոթաքին Ռուսաստանին կոչ է արել Արեւմուտքին ասել, որ կդադարեցնի արեւմտյան երկրների հետ համագործակցությունը, եթե նրանք շարունակեն պնդել Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման հարցում, հայտնում է IRNA գործակալությունը։ «Իրանը եւ Ռուսաստանը հարեւան երկրներ են։ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, սակայն մի շարք հարցերում տարաձայնություններ ունի նրա հետ»,- ասել է Մոթաքին։

No comments: