Aysor.am. 30-6-2010- Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը` Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, Հայ հեղափոխական դաշնակցությունը «առանձնապես քննարկելու պատճառ չունի, քանի որ դրանցում շարադրված են Մադրիդյան սկզբունքները»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով ընդգծեց. «Մադրիդյան սկզբունքներին դեմ արտահայտվել ենք վաղուց և դրանք համարում ենք անընդունելի, իսկ այս փաստաթուղթը գալիս է հաստատելու մեր ամենալուրջ կասկածները»:
Անդրադառնալով հայտարարության անգլերեն բնօրինակի և ռուսերեն թարգմանության տարբերություններին, որի հիման վրա է կատարվել հայկական թարգմանությունը` Վ. Հովհաննիսյանը նշեց, որ «բոլոր թարգմանական հնարքները, որոնք արվել են, հավանաբար` մեր հասարակությանը հանգստացնելու համար, անընդունելի ժուլիկություն են. ես չգիտեմ` ովքե՞ր են հեղինակներն այդ խաբեության, բայց որ խաբեություն է ` ակնհայտ է»: Իր ձեռքի տակ ունենալով հայտարարության անգլերեն բնօրինակի տեքստը` պատգամավորը թվարկեց բոլոր այն «անընդունելի» դրույթները, որոնք տեղ են գտել փաստաթղթում:
«Փաստորեն, զիջումը, որն ընկալվում է հայկական կողմից, շոշափելի է, այն տարածք է, որն ի վերջո պատահական չի ազատագրվել»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Ենթադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) շուրջ գոյություն չունենային ազատագրված տարածքները կամ անվտանգության գոտին, ուրեմն բոլոր հարձակումները, զինադադարի խախտումները կկատարվեին ուղղակի հայկական գյուղերի վրա և զոհերը կդառնային խաղաղ բնակիչները, ուրեմն` այդ անվտագության գոտին ուղղակի անհրաժեշտ է»:
Ըստ Վ. Հովհաննիսյանի` կարող է Հայաստանին առաջարկվել անվտանգության գոտին զիջել` Արցախ-Ադրբեջան պայմանագրի դիմաց, որի համաձայն` Ադրբեջանն այլևս հարձակումներ չի գործի Արցախի վրա:
«Զինադադարի մասին պայմանագիր այսօր էլ կա, որը հենց այն փաստաթուղթն է, որը պետք է հեռու պահի ադրբեջանական և հայկական կողմին կրակոցներից, ռազմական գործողություններից և որևէ տեսակի պրովոկացիաներից: Կա այդ պայմանագիրը` այն պահու՞մ է հեռու Ադրբեջանին: Ո’չ: Ուրեմն թղթի վրա գրված պայմանագրերը չեն, որ ապահովելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, այլ միայն այդ անվտանգության գոտին, որը մեզանից պահանջում են անհապաղ հանձնել»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանը:
Փոխարենը, պատգամավորի խոսքով, առաջարկվում է Արցախի կարգավիճակի լուծում` «այն էլ մեզ խոստանում են միջանկյալ կարգավիճակ»: Այս առիթով Վ. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկինում բացատրվում էր, թե «այդ միջանկյալ կարգավիճակը անկախությունն է, սակայն հայտարարությունում ուրիշ բան է ասվում` միջանկյալ կարգվիճակը Արցախին տրամադրում է անվտանգության երաշխիքներ և ինքակառավարում»:
«Ի՞նչ բան է ինքնակառավարումը, սա ինքնորոշում չի, ինքնուրույնություն չի»,- հարցադրեց Վ. Հովհաննիսյանն ու պատասխանեց. «Յուրաքանչյուր գյուղ ինքնակառավարվող է, և գյուղերը, որոնք ընտրում են իրենց սեփական գյուղապետերին ու ավագանուն, համարվում են ինքնակառավարվող: Եթե այդ ինքնակառավարման մասին է գնում խոսքը` իհարկե մեզ համար ընդունելի չէ»:
Վ. Հովհաննիսյանի դիտարկմամբ` փաստաթղթում չի նշվում նաև, թե ու՞մ կամարտահայտության արդյունքում է հաստատվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, ինչը, ըստ նրա, Ադրբեջանին իր օգտին շահարկելու հնարավորություն է տալիս»:
«Եվ վերջինը` Ակվիլայում իսկապես ասված էր, որ ի թիվս այլ խնդիրների, հիմնարար սկբունքները նախատեսում են ԼՂ շրջապատող տարածքաների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, որն արդեն ընդունելի չէ, ապա այս վերջին հայտարարության մեջ այդ տարածքներն անվանվում են ոչ թե շրջապատող, այլ` «գրավյալ, օկուպացված» տարածքներ, ինչը նշանակում է, որ այս հայտարարությունների դինամիկան մեզ համար նպաստավոր չէ»,- կարծում է Վ. Հովհաննիսյանը:
Պատգամավորն, ամփոփելով իր խոսքը` նշեց, որ իր համար անհասկանալի է, թե հայտարարության մեջ «մեր արտաքին գործերի նախարարությունը ո՞ր կետն է ողջունելի համարում»: Ըստ Վ. Հովհաննսիյանի` «ժամանակն է արդեն, որ մեր հասարակությունը մտածի` ընդունելի՞ են արդյոք այս հիմնարար սկզբունքները և կարելի՞ է թույլատրել, որ մեր իշխանությունները ստորագրեն այդ սկզբունքների տակ, թե` ոչ»:Wednesday, June 30, 2010
Անվտագության գոտին Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է
Aysor.am. 30-6-2010- Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը` Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, Հայ հեղափոխական դաշնակցությունը «առանձնապես քննարկելու պատճառ չունի, քանի որ դրանցում շարադրված են Մադրիդյան սկզբունքները»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով ընդգծեց. «Մադրիդյան սկզբունքներին դեմ արտահայտվել ենք վաղուց և դրանք համարում ենք անընդունելի, իսկ այս փաստաթուղթը գալիս է հաստատելու մեր ամենալուրջ կասկածները»:
Անդրադառնալով հայտարարության անգլերեն բնօրինակի և ռուսերեն թարգմանության տարբերություններին, որի հիման վրա է կատարվել հայկական թարգմանությունը` Վ. Հովհաննիսյանը նշեց, որ «բոլոր թարգմանական հնարքները, որոնք արվել են, հավանաբար` մեր հասարակությանը հանգստացնելու համար, անընդունելի ժուլիկություն են. ես չգիտեմ` ովքե՞ր են հեղինակներն այդ խաբեության, բայց որ խաբեություն է ` ակնհայտ է»: Իր ձեռքի տակ ունենալով հայտարարության անգլերեն բնօրինակի տեքստը` պատգամավորը թվարկեց բոլոր այն «անընդունելի» դրույթները, որոնք տեղ են գտել փաստաթղթում:
«Փաստորեն, զիջումը, որն ընկալվում է հայկական կողմից, շոշափելի է, այն տարածք է, որն ի վերջո պատահական չի ազատագրվել»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Ենթադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) շուրջ գոյություն չունենային ազատագրված տարածքները կամ անվտանգության գոտին, ուրեմն բոլոր հարձակումները, զինադադարի խախտումները կկատարվեին ուղղակի հայկական գյուղերի վրա և զոհերը կդառնային խաղաղ բնակիչները, ուրեմն` այդ անվտագության գոտին ուղղակի անհրաժեշտ է»:
Ըստ Վ. Հովհաննիսյանի` կարող է Հայաստանին առաջարկվել անվտանգության գոտին զիջել` Արցախ-Ադրբեջան պայմանագրի դիմաց, որի համաձայն` Ադրբեջանն այլևս հարձակումներ չի գործի Արցախի վրա:
«Զինադադարի մասին պայմանագիր այսօր էլ կա, որը հենց այն փաստաթուղթն է, որը պետք է հեռու պահի ադրբեջանական և հայկական կողմին կրակոցներից, ռազմական գործողություններից և որևէ տեսակի պրովոկացիաներից: Կա այդ պայմանագիրը` այն պահու՞մ է հեռու Ադրբեջանին: Ո’չ: Ուրեմն թղթի վրա գրված պայմանագրերը չեն, որ ապահովելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, այլ միայն այդ անվտանգության գոտին, որը մեզանից պահանջում են անհապաղ հանձնել»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանը:
Փոխարենը, պատգամավորի խոսքով, առաջարկվում է Արցախի կարգավիճակի լուծում` «այն էլ մեզ խոստանում են միջանկյալ կարգավիճակ»: Այս առիթով Վ. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկինում բացատրվում էր, թե «այդ միջանկյալ կարգավիճակը անկախությունն է, սակայն հայտարարությունում ուրիշ բան է ասվում` միջանկյալ կարգվիճակը Արցախին տրամադրում է անվտանգության երաշխիքներ և ինքակառավարում»:
«Ի՞նչ բան է ինքնակառավարումը, սա ինքնորոշում չի, ինքնուրույնություն չի»,- հարցադրեց Վ. Հովհաննիսյանն ու պատասխանեց. «Յուրաքանչյուր գյուղ ինքնակառավարվող է, և գյուղերը, որոնք ընտրում են իրենց սեփական գյուղապետերին ու ավագանուն, համարվում են ինքնակառավարվող: Եթե այդ ինքնակառավարման մասին է գնում խոսքը` իհարկե մեզ համար ընդունելի չէ»:
Վ. Հովհաննիսյանի դիտարկմամբ` փաստաթղթում չի նշվում նաև, թե ու՞մ կամարտահայտության արդյունքում է հաստատվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, ինչը, ըստ նրա, Ադրբեջանին իր օգտին շահարկելու հնարավորություն է տալիս»:
«Եվ վերջինը` Ակվիլայում իսկապես ասված էր, որ ի թիվս այլ խնդիրների, հիմնարար սկբունքները նախատեսում են ԼՂ շրջապատող տարածքաների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, որն արդեն ընդունելի չէ, ապա այս վերջին հայտարարության մեջ այդ տարածքներն անվանվում են ոչ թե շրջապատող, այլ` «գրավյալ, օկուպացված» տարածքներ, ինչը նշանակում է, որ այս հայտարարությունների դինամիկան մեզ համար նպաստավոր չէ»,- կարծում է Վ. Հովհաննիսյանը:
Պատգամավորն, ամփոփելով իր խոսքը` նշեց, որ իր համար անհասկանալի է, թե հայտարարության մեջ «մեր արտաքին գործերի նախարարությունը ո՞ր կետն է ողջունելի համարում»: Ըստ Վ. Հովհաննսիյանի` «ժամանակն է արդեն, որ մեր հասարակությունը մտածի` ընդունելի՞ են արդյոք այս հիմնարար սկզբունքները և կարելի՞ է թույլատրել, որ մեր իշխանությունները ստորագրեն այդ սկզբունքների տակ, թե` ոչ»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment