7or.am. 29-6-2010- Հունիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները հանդես էին եկել ԼՂՀ վերաբերյալ հայտարարությամբ։ Մեկնաբանելով այն` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը «7օր»-ին ասել է, որ բանակցային գործընթացի շարունակականությունը պահպանելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու իմաստով Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների' Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին արված հորդորն ինքը դրական է գնահատում:
-Մյուս կողմից, կարծում եմ, որ հայտարարության մեջ տարածաշրջանային իրողությունները կարող էին ավելի առարկայորեն արտացոլվել: Մասնավորապես, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հնարավորություն ունեին անդրադառնալ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջերս Ադրբեջանի հրահրած սադրանքին ու շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը: Առհասարակ, փաստաթղթի բովանդակային ձևակերպումների անորոշությունը, իսկ երբեմն էլ' երկիմաստությունը, թվում է, նվազեցնում են գործնական քայլերի հավանականությունը,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը։Wednesday, June 30, 2010
ԼՂՀ ԱԺ նախագահը մեկնաբանել է ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը
7or.am. 29-6-2010- Հունիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները հանդես էին եկել ԼՂՀ վերաբերյալ հայտարարությամբ։ Մեկնաբանելով այն` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը «7օր»-ին ասել է, որ բանակցային գործընթացի շարունակականությունը պահպանելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու իմաստով Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների' Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին արված հորդորն ինքը դրական է գնահատում:
-Մյուս կողմից, կարծում եմ, որ հայտարարության մեջ տարածաշրջանային իրողությունները կարող էին ավելի առարկայորեն արտացոլվել: Մասնավորապես, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հնարավորություն ունեին անդրադառնալ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջերս Ադրբեջանի հրահրած սադրանքին ու շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը: Առհասարակ, փաստաթղթի բովանդակային ձևակերպումների անորոշությունը, իսկ երբեմն էլ' երկիմաստությունը, թվում է, նվազեցնում են գործնական քայլերի հավանականությունը,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը։
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment