Tuesday, June 29, 2010

Գուս Հիդինգ. «Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կեղծել է Մեսութ Օզիլի փաստաթղթերը»

Haynews.am. 29-6-2010- Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը բավական աղմկահարույց հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին: Ինչպես փոխանցում է Milliyet-ը, հոլանդացի մասնագետը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Գերմանիայի հավաքականի ծագող աստղ Մեսութ Օզիլին, ով ազգությամբ թուրք է: Հիդինգը նշել է, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Բրեմենի «Վերդերի» կիսապաշտպան Օզիլին երկրի ազգային հավաքականում ընդգրկելու համար կեղծել է վերջինիս անձնագիրը և փաստաթղթերը: Հիդինգը նշել է, որ այս ամենից տեղյակ է նաև գերմանացիների գլխավոր մարզիչ Յոհահիմ Լյովը:

No comments: