News.am. 30-6-2010- Թուրքիան կոչ է արել Իրանին որքան հնարավոր է շուտ վերականգնել բանակցությունները արեւմտյան երկրների հետ` ուրանի փոխանակման վերաբերյալ:
«Եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք ուղիղ մեկ տարի հետո: Նախագահ Ահմադինեջադը նշել է օգոստոս ամիսը, բայց մենք կցանկանայինք, որ բանակցությունները սկսվեն ավելի շուտ»,- ըստ «Անադոլու» գործակալության՝ ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բուրաք Օզուգերգինը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, թե Իրանը մինչեւ օգոստոս սառեցնում է ուրանի փոխանակման վերաբերյալ բանակցությունները «վեցյակի» շրջանակներում:
Իրանի նախագահը նախապայմաններ էր առաջ քաշել Իրանի միջուկային ծրագրի զարգացման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Պայմաններից մեկը վերաբերում էր Իսրայելի միջուկային ծրագրի նկատմամբ կողմերի դիրքորոշումների հստակեցմանը, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին հավատարիմ լինելուն:Wednesday, June 30, 2010
Թուրքիան Իրանին կոչ է արել վերականգնել բանակցությունները արեւմտյան երկրների հետ
News.am. 30-6-2010- Թուրքիան կոչ է արել Իրանին որքան հնարավոր է շուտ վերականգնել բանակցությունները արեւմտյան երկրների հետ` ուրանի փոխանակման վերաբերյալ:
«Եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք ուղիղ մեկ տարի հետո: Նախագահ Ահմադինեջադը նշել է օգոստոս ամիսը, բայց մենք կցանկանայինք, որ բանակցությունները սկսվեն ավելի շուտ»,- ըստ «Անադոլու» գործակալության՝ ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բուրաք Օզուգերգինը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, թե Իրանը մինչեւ օգոստոս սառեցնում է ուրանի փոխանակման վերաբերյալ բանակցությունները «վեցյակի» շրջանակներում:
Իրանի նախագահը նախապայմաններ էր առաջ քաշել Իրանի միջուկային ծրագրի զարգացման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Պայմաններից մեկը վերաբերում էր Իսրայելի միջուկային ծրագրի նկատմամբ կողմերի դիրքորոշումների հստակեցմանը, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին հավատարիմ լինելուն:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment