Tuesday, June 29, 2010

Ահմադինեժադը երկու ամիս է տվել

A1+ 28-6-2010- Իրանը առաջ է քաշել պայմաններ: Դրանք չկատարելու դեպքում սպառնում է մինչեւ օգոստոսի վերջ դադարեցնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «5+1» երկրների հետ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրանական IRINN հեռուստաալիքով ելույթի ժամանակ ներկայացրել է Իրանի միջուկային ծրագիրը զարգացնելու վերաբերյալ պայմանները: Դրանցից մեկը, ըստ նրա, այն է որ բանակցող կողմերը ունենան հստակ դիրքորոշում Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ, որի մասին Իսրայելը լռում է: Բացի այդ, ըստ Ահմադինեժադի, կողմերը պետք է հավատարիմ մնան Միջուկային զենք չտարածելու մասին պայմանագրին, փոխվի նաեւ «5+1» բանակցային հանձնաժողովի կազմը կամ այն ընդլայնվի նոր երկրներով: վերջինները ըստ Իրանի նախագահի, պետք է հստակ հայտարարեն, իրենց կարծիքը, թե ի՞նչ ուղի են տեսնում բանակցությունների համար: « Թեհրանն էլ իր հերթին կբանակցի` ելնելով այս երկրների ռեակցիայից վերոնշյալ պայմաններին: Սրանք չեն խոչընդոտում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, այլ հակառակը, դրանց համար ուղի են ձեւավորում: Բանակցությունների առարկա պետք է լինեն ընդհանուր խնդիրներ, որոնք արտացոլված են Իրանի` ՄԱԳԱՏԷ-ին ուղղված նամակում»,-ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

No comments: