News.am. 30-6-2010- Վրաստանի տարածքով անցնող, Հայաստանը եւ Ռուսաստանն իրար կապող գազամուղի սեփականաշնորհումը չի համապատասխանում Վրաստանի ազգային շահերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Գիա Խուխաշվիլին։ Նրա խոսքով, նման օբյեկտի վաճառքը լուրջ հարված է Վրաստանի էներգետիկ անվտանգությանը։
Հարցին՝ որքանո՞վ է հավանական սեփականաշնորհումը, տնտեսագետը պատասխանեց, որ առայժմ դժվար է ասել։ «Սա առաջին անգամը չէ, երբ Վրաստանի իշխանությունները փորձում են վաճառել գազատարը։ Ներկայումս ինչ-որ բան կանխատեսելը դժվար է»,- նշեց Խուխաշվիլին։
Փորձագետի կարծիքով, տարանցիկ գազատարի ձեռքբերմանը հավակնում է միայն մեկ ընկերություն՝ «Գազպրոմը»։ «Այս գործարքը շատ ձեռնտու է Ռուսաստանին, եւ «Գազպրոմը» կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի տիրանա գազամուղին։ Դա մասամբ ձեռնտու կարող է լինել նաեւ Հայաստանին, որտեղ գազային ցանցն ամբողջությամբ ղեկավարվում է նույն «Գազպրոմի» կողմից»,- ընդգծեց փորձագետը։
Նշենք, որ Վրաստանի տարածքով անցնող, Հայաստանը եւ Ռուսաստանն իրար կապող գազամուղը հանված է սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից։Thursday, July 1, 2010
Հայաստանը եւ Ռուսաստանն իրար կապող գազամուղի վաճառքը լուրջ հարված է Վրաստանի էներգետիկ անվտանգությանը
News.am. 30-6-2010- Վրաստանի տարածքով անցնող, Հայաստանը եւ Ռուսաստանն իրար կապող գազամուղի սեփականաշնորհումը չի համապատասխանում Վրաստանի ազգային շահերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Գիա Խուխաշվիլին։ Նրա խոսքով, նման օբյեկտի վաճառքը լուրջ հարված է Վրաստանի էներգետիկ անվտանգությանը։
Հարցին՝ որքանո՞վ է հավանական սեփականաշնորհումը, տնտեսագետը պատասխանեց, որ առայժմ դժվար է ասել։ «Սա առաջին անգամը չէ, երբ Վրաստանի իշխանությունները փորձում են վաճառել գազատարը։ Ներկայումս ինչ-որ բան կանխատեսելը դժվար է»,- նշեց Խուխաշվիլին։
Փորձագետի կարծիքով, տարանցիկ գազատարի ձեռքբերմանը հավակնում է միայն մեկ ընկերություն՝ «Գազպրոմը»։ «Այս գործարքը շատ ձեռնտու է Ռուսաստանին, եւ «Գազպրոմը» կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի տիրանա գազամուղին։ Դա մասամբ ձեռնտու կարող է լինել նաեւ Հայաստանին, որտեղ գազային ցանցն ամբողջությամբ ղեկավարվում է նույն «Գազպրոմի» կողմից»,- ընդգծեց փորձագետը։
Նշենք, որ Վրաստանի տարածքով անցնող, Հայաստանը եւ Ռուսաստանն իրար կապող գազամուղը հանված է սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment