Tuesday, July 13, 2010

Պենտագոնի ներկայացուցիչ. Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման համար

News.am. 13-7-2010- ԱՄՆ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման համար։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Սելեստա Ուոլանդերը։ Ուոլանդերի խոսքով, «Միացյալ Նահանգները հասկանում են, թե որքան կարեւոր է ղարաբաղյան հարցը Ադրբեջանի համար»,- հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բաքվում Պենտագոնի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ զինվորական խորհրդակցություններ են ընթանում։

No comments: