Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի պայծառակերպության օրը, որը ժողովրդի մոտ ավելի շատ հայտնի է Վարդավառ անունով։ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակը։ Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հուլիսի 10-ին տոնի խորհուրդն ու էությունը մեկնելու համար լրագրողների հետ հանդիպման էր եկել Կյուրեղ քահանա Տալյանը։ Նա նշեց, որ ըստ Գրիգոր Տաթեւացու մեկնաբանության, տոնը կոչվում է նաեւ Վարդավառ, որովհետեւ Քրիստոսին նմանեցրել են վարդի կոկոնի հետ։ Իսկ ջուր ցանելու սովորությունը, ըստ նրա, մնացել է հեթանոս ժողովրդից, որովհետեւ նրանք պահպանել են ջրհեղեղի հիշողությունը։
«Ջուրը երկրի վրայից պակասելու, իջնելու եւ կյանքը երկրի վրա վերականգվելու ուրախության նշանն է Վարդավառը»,-ասաց քահանան։ Նա հավելեց, որ քրիստոնյաներն այս տոնը պետք է նշեն նախորդող շաբաթը պահք պահելով, պատարագների մասնակցելով եւ ընթերցանություններ լսելով։
Կյուրեղ քահանա Տալյանն ասաց, որ այսօր մարդիկ կորցրել են տոնի իրական խորհուրդը։ «Իմ պատանեկության տարներին այսօրվա նման չէին տոնում։ Մենք մեր բակում էինք տոնում եւ մեծերի վրա ջուր չէինք լցնում, որովհետեւ հարգանք կար մեծի նկատմամբ, իսկ այսօրվա այս ագրեսիվ վիճակը անդաստիարակության արդյունք է։ Եղել են դեպքեր, երբ նախատել եմ պատանուն, ծնողը եկել ասել է, ինչ է, ջուր է էլի լցնում՝ չհասկանալով, թե ինչ է խոսում։ Հարեւանների հետ խաղում եք խաղացեք, ուրախացեք, բայց հեռվից եկող անծանոթ օտար մարդկանց ինչ իրավունք ունեք ջրելու»,- վրդովված ասաց քահանան՝ մտաբերելով մի դեպք, երբ մեքենայի դուռը բացել են եւ մեջը նստած հղի կնոջ վրա հանկարծակի ջուր լցրել։
«Նա կարող էր հենց այդ պահին կորցնել իր երեխային։ Չի կարելի արգելել իրար վրա ջուր լցնել, սակայն պետք է այդ ամենը չափի մեջ արվի»,-ամփոփելով իր խոսքը՝ ասաց քահանան։
Հիշեցնենք, որ Վարդավառի տոնին հաջորդում է մեռելոցը, որը ոչ աշխատանքային օր է։Saturday, July 10, 2010
Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը
Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի պայծառակերպության օրը, որը ժողովրդի մոտ ավելի շատ հայտնի է Վարդավառ անունով։ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակը։ Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հուլիսի 10-ին տոնի խորհուրդն ու էությունը մեկնելու համար լրագրողների հետ հանդիպման էր եկել Կյուրեղ քահանա Տալյանը։ Նա նշեց, որ ըստ Գրիգոր Տաթեւացու մեկնաբանության, տոնը կոչվում է նաեւ Վարդավառ, որովհետեւ Քրիստոսին նմանեցրել են վարդի կոկոնի հետ։ Իսկ ջուր ցանելու սովորությունը, ըստ նրա, մնացել է հեթանոս ժողովրդից, որովհետեւ նրանք պահպանել են ջրհեղեղի հիշողությունը։
«Ջուրը երկրի վրայից պակասելու, իջնելու եւ կյանքը երկրի վրա վերականգվելու ուրախության նշանն է Վարդավառը»,-ասաց քահանան։ Նա հավելեց, որ քրիստոնյաներն այս տոնը պետք է նշեն նախորդող շաբաթը պահք պահելով, պատարագների մասնակցելով եւ ընթերցանություններ լսելով։
Կյուրեղ քահանա Տալյանն ասաց, որ այսօր մարդիկ կորցրել են տոնի իրական խորհուրդը։ «Իմ պատանեկության տարներին այսօրվա նման չէին տոնում։ Մենք մեր բակում էինք տոնում եւ մեծերի վրա ջուր չէինք լցնում, որովհետեւ հարգանք կար մեծի նկատմամբ, իսկ այսօրվա այս ագրեսիվ վիճակը անդաստիարակության արդյունք է։ Եղել են դեպքեր, երբ նախատել եմ պատանուն, ծնողը եկել ասել է, ինչ է, ջուր է էլի լցնում՝ չհասկանալով, թե ինչ է խոսում։ Հարեւանների հետ խաղում եք խաղացեք, ուրախացեք, բայց հեռվից եկող անծանոթ օտար մարդկանց ինչ իրավունք ունեք ջրելու»,- վրդովված ասաց քահանան՝ մտաբերելով մի դեպք, երբ մեքենայի դուռը բացել են եւ մեջը նստած հղի կնոջ վրա հանկարծակի ջուր լցրել։
«Նա կարող էր հենց այդ պահին կորցնել իր երեխային։ Չի կարելի արգելել իրար վրա ջուր լցնել, սակայն պետք է այդ ամենը չափի մեջ արվի»,-ամփոփելով իր խոսքը՝ ասաց քահանան։
Հիշեցնենք, որ Վարդավառի տոնին հաջորդում է մեռելոցը, որը ոչ աշխատանքային օր է։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment