Tert.am. 13-7-2010- Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին է ներկայացրել իր մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մինսկի խմբի ամերիկացի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային նշանակելու Բարաք Օբամայի առաջարկի հետ։
Հանձնաժողովի 19 անդամներից յուրաքանչյուրին ուղարկվել է 7–էջանոց նամակ, որում Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը բացատրում է, որ ամերիկահայ համայնքի մտահոգությունները այդ նշանակման առնչությամբ հիմնականում երկուսն են՝ շահերի բախման առաջացման հնարավորությունը և ԱՄՆ–ի արտաքին քաղաքական առաջնահերթություններն իրականացնելու Բրայզայի անկարողությունը։
Քեն Խաչիկյանը կոնգրեսականների ուշադրությունն է հրավիրում նրա կնոջ՝ ազգությամբ թուրք Զեյնո Բարանի մասնագիտական գործունեությանը՝ հիշեցնելով, որ վերջինի գործատուն՝ Հադսոնի ինստիտուտը, ֆինասնավորում են օտարերկրյա և շահագրգիռ, այդ թվում՝ էներգետիկ ընկերությունները։
Հիշեցնենք, որ Զեյնո Բարանը մեծ կապեր ունի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։ 2005թ. Սենատում իր ելույթի ժամանակ նա դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության բանաձևին։ Նրա ամուսինը՝ Բրայզան, իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Թուրքիան իր երկրորդ տունն է։
Ի դեպ, Բրայզայի և Բարանի հարսանիքին ներկա էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, թուրք, վրացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ։Tuesday, July 13, 2010
Ինչու Բրայզան չպետք է դառնա Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Քեն Խաչիկյանն իր վերապահումներն է ներկայացրել է կոնգրեսականներին
Tert.am. 13-7-2010- Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին է ներկայացրել իր մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մինսկի խմբի ամերիկացի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային նշանակելու Բարաք Օբամայի առաջարկի հետ։
Հանձնաժողովի 19 անդամներից յուրաքանչյուրին ուղարկվել է 7–էջանոց նամակ, որում Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը բացատրում է, որ ամերիկահայ համայնքի մտահոգությունները այդ նշանակման առնչությամբ հիմնականում երկուսն են՝ շահերի բախման առաջացման հնարավորությունը և ԱՄՆ–ի արտաքին քաղաքական առաջնահերթություններն իրականացնելու Բրայզայի անկարողությունը։
Քեն Խաչիկյանը կոնգրեսականների ուշադրությունն է հրավիրում նրա կնոջ՝ ազգությամբ թուրք Զեյնո Բարանի մասնագիտական գործունեությանը՝ հիշեցնելով, որ վերջինի գործատուն՝ Հադսոնի ինստիտուտը, ֆինասնավորում են օտարերկրյա և շահագրգիռ, այդ թվում՝ էներգետիկ ընկերությունները։
Հիշեցնենք, որ Զեյնո Բարանը մեծ կապեր ունի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։ 2005թ. Սենատում իր ելույթի ժամանակ նա դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության բանաձևին։ Նրա ամուսինը՝ Բրայզան, իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Թուրքիան իր երկրորդ տունն է։
Ի դեպ, Բրայզայի և Բարանի հարսանիքին ներկա էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, թուրք, վրացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment