Tuesday, July 13, 2010

Բեռլուսկոնին դեսպաններին խնդրել է իր երկիր բերել գեղեցիկ աղջիկների

Իտալիայի 73-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին օտերերկրյա դիվանագետների հետ Միլանում տեղի ունեցած գործնական հանդիպման ժամանակ խնդրել է իր երկիր բերել գեղեցիկ աղջիկների։ -Բերեք մեզ մոտ գեղեցիկ աղջիկների, թեկուզ՝ ոչ երկար ժամանակով։ Մենք կարող ենք գնահատել նրանց գեղեցկությունը, վերջիվերջո՝ մենք հարավային երկիր ենք,-ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, ասել է Բեռլուսկոնին։ Միևնույն ժամանակ, ներկա դիվանագետների կողմից վարչապետի խնդրանքին արձագանքելու մասին ոչինչ չի հաղորդվում։ Հայտնի կնամոլ Սիլվիո Բեռլուսկոնին մեկ անգամ չէ, որ հայտնվել է սեքսուալ բնույթի վարկաբեկիչ պատմություններում։ Բացի դա, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է Իտալիայի խորհրդարանում կանանց թվի ավելացման անհրաժեշտության մասին։

No comments: