Haynews.am. 9-7-2010- «Ղարաբաղի հարցը ավելի շուտ կմտնի երկարաժամկետ սառեցման փուլ, շատ շուտով Թուրքիայում կլինի իշխանափոխություն ու իշխանության կգան այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր կդադարեցնեն Թուրքիայի նեոօսմանիզմ կոչվող քաղաքականությունը, կվերադառնան ամերիկայի քաղաքականության գիրկը, կբացեն հայ-թուրքական սահմանը, ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա և կգտնվի միջանկյալ սառեցման տարբերակ Ղարաբաղի հարցով, կկատարվի իշխանափոխություն Վրաստանում, կսկսի գործել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Թուրքիա երկաթգիծը, կսկի գործել Կասպյան նավթը արևմուտք տեղափոխող նավթամուղն ու գազամուղը»,- տարածաշրջանային այսպիսի կանխատեսումներ կատարեց «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Քաղաքական գործիչը դժվարացավ կանխատեսել, թե ինչպե՞ս Արցախի հարցը կտարվի «երկարաժամկետ սառեցման փուլ», սակայն հայտնեց, որ այդպես կարվի, քանի որ «Ղարաբաղի խնդիրը լուծել անհնար է»:
«Ադրբեջանին պետք չէ գնալ Ղարաբաղի ճանաչմանը, քանի որ կունենա շատ խնդիրներ իր երկրում, այլ տարբերակ` մնում է պատերազմը, որովհետև Հայաստանն ու Արցախը երբեք չեն համաձայնի այլ կարգավիճակի` բացի անկախությունից, սակայն պատերազմն այսօր ոչ մեկին ձեռնտու չի` ո’չ Ադրբեջանին, ո’չ Արևմուտքին, ո’չ Ռուսաստանին, գուցե միակ կողմը, ում ձեռնտու է պատերազմը, Հայաստանն է. մենք կազատենք Նախիջևանը, կբացենք երկաթգիծը` դեպի Պարսկաստան»,- բացատրեց ՍԻՄ նախագահը:
Ինչ վերաբերում է Պետերբուրգյան առաջարկություններին, ապա Հ. Բաբուխանյանի կարծիքով` ասվել է` «Ադրբեջան, դու իրավունք չունես հարձակվելու հակառակ դեպքում կստանաս քթիդ, և նստի սեղանի շուրջ, բանակցի, և մի ցանկացի ավելին, քան քեզ կտան»: Նրա համոզմամբ` առաջարկություններին համաձայն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, իսկ մնացածն արդեն տեխնիկայի և բանակցային գործընթացի հարց է»:Saturday, July 10, 2010
«Ղարաբաղյան հարցը կմտնի երկարաժամկետ սառեցման փուլ». Հայկ Բաբուխանյան
Haynews.am. 9-7-2010- «Ղարաբաղի հարցը ավելի շուտ կմտնի երկարաժամկետ սառեցման փուլ, շատ շուտով Թուրքիայում կլինի իշխանափոխություն ու իշխանության կգան այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր կդադարեցնեն Թուրքիայի նեոօսմանիզմ կոչվող քաղաքականությունը, կվերադառնան ամերիկայի քաղաքականության գիրկը, կբացեն հայ-թուրքական սահմանը, ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա և կգտնվի միջանկյալ սառեցման տարբերակ Ղարաբաղի հարցով, կկատարվի իշխանափոխություն Վրաստանում, կսկսի գործել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Թուրքիա երկաթգիծը, կսկի գործել Կասպյան նավթը արևմուտք տեղափոխող նավթամուղն ու գազամուղը»,- տարածաշրջանային այսպիսի կանխատեսումներ կատարեց «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Քաղաքական գործիչը դժվարացավ կանխատեսել, թե ինչպե՞ս Արցախի հարցը կտարվի «երկարաժամկետ սառեցման փուլ», սակայն հայտնեց, որ այդպես կարվի, քանի որ «Ղարաբաղի խնդիրը լուծել անհնար է»:
«Ադրբեջանին պետք չէ գնալ Ղարաբաղի ճանաչմանը, քանի որ կունենա շատ խնդիրներ իր երկրում, այլ տարբերակ` մնում է պատերազմը, որովհետև Հայաստանն ու Արցախը երբեք չեն համաձայնի այլ կարգավիճակի` բացի անկախությունից, սակայն պատերազմն այսօր ոչ մեկին ձեռնտու չի` ո’չ Ադրբեջանին, ո’չ Արևմուտքին, ո’չ Ռուսաստանին, գուցե միակ կողմը, ում ձեռնտու է պատերազմը, Հայաստանն է. մենք կազատենք Նախիջևանը, կբացենք երկաթգիծը` դեպի Պարսկաստան»,- բացատրեց ՍԻՄ նախագահը:
Ինչ վերաբերում է Պետերբուրգյան առաջարկություններին, ապա Հ. Բաբուխանյանի կարծիքով` ասվել է` «Ադրբեջան, դու իրավունք չունես հարձակվելու հակառակ դեպքում կստանաս քթիդ, և նստի սեղանի շուրջ, բանակցի, և մի ցանկացի ավելին, քան քեզ կտան»: Նրա համոզմամբ` առաջարկություններին համաձայն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, իսկ մնացածն արդեն տեխնիկայի և բանակցային գործընթացի հարց է»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment