News.am. 9-7-2010- Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում PKK-ի քուրդ զինյալների եւ թուրքական զինված ուժերի միջեւ բախման հետեւանքով սպանված 7 քուրդ զինյալների դիակները, ըստ ականատեսների, մասնատված էին, իսկ աչքերը՝ հանված։
Firat գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 5-ին թուրքական զինուժերի հետ բախման հետեւանքով սպանված 7 քուրդ զինյալների դիակները Շեմդինլիի հիվանդանոցից վերցրել եւ 3 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմաններ են տարել հազարավոր քրդեր։ Թաղման թափորի մասնակիցների եւ հատուկ նշանակության զորաջոկատների միջեւ ճանապարհի մի հատվածում բախում է տեղի ունեցել, որի ընթացքում թուրք զինվորականները օգտագործել են արցունքաբեր գազ։
Թաղման թափորի մասնակիցների մեջ են եղել թուրքական խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգավոր Համիթ Գեյլանին, Յուքսեքովայի քաղաքապետ Ռուքեն Յեթիշքինը, Հաքքարիի փոխնահանգապետը, իրավապաշտպաններ եւ այլոք։
Մինչ գերեզմաններ հասնելը թաղման մասնակիցները հնչեցրել են «Էրդողան, հաշիվ տուր», «Կամ ազատ կյանք, կամ պայքար», «Վրեժխնդրություն» կարգախոսները։
Միեւնույն ժամանակ Հաքքարիում եւ Շեմդինլիում քուրդ բնակչությունը ընդդեմ սպանված քուրդ զինյալների դիակապտության՝ կազմակերպել էին բողոքի ակցիաներ, փակել բոլոր խանութներն ու արհետագործական տաղավարները։
Թե՛ Հաքքարիում, թե՛ Շեմդինլիում տեղի են ունեցել բախումներ քուրդ բնակչության եւ անվտանգության ուժերի միջեւ։ Պատերազմի դաշտ հիշեցնող հիշյալ երկու քաղաքներում բախումները շարունակվել են մինչեւ երեկո։
Դրությունը լարված է եղել նաեւ Մուշի նահանգի Վարթո ավանում, որտեղ ականանետերով հարձակում է կազմակերպվել ոստիկանատան ուղղությամբ, որից հետո շարունակվել են քուրդ զինյալների եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ զինված բախումներ հիշյալ շրջանում։Saturday, July 10, 2010
Թուրքերը սպանված քուրդ զինյալների դիակները մասնատում են ու հանում աչքերը
News.am. 9-7-2010- Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում PKK-ի քուրդ զինյալների եւ թուրքական զինված ուժերի միջեւ բախման հետեւանքով սպանված 7 քուրդ զինյալների դիակները, ըստ ականատեսների, մասնատված էին, իսկ աչքերը՝ հանված։
Firat գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 5-ին թուրքական զինուժերի հետ բախման հետեւանքով սպանված 7 քուրդ զինյալների դիակները Շեմդինլիի հիվանդանոցից վերցրել եւ 3 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմաններ են տարել հազարավոր քրդեր։ Թաղման թափորի մասնակիցների եւ հատուկ նշանակության զորաջոկատների միջեւ ճանապարհի մի հատվածում բախում է տեղի ունեցել, որի ընթացքում թուրք զինվորականները օգտագործել են արցունքաբեր գազ։
Թաղման թափորի մասնակիցների մեջ են եղել թուրքական խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգավոր Համիթ Գեյլանին, Յուքսեքովայի քաղաքապետ Ռուքեն Յեթիշքինը, Հաքքարիի փոխնահանգապետը, իրավապաշտպաններ եւ այլոք։
Մինչ գերեզմաններ հասնելը թաղման մասնակիցները հնչեցրել են «Էրդողան, հաշիվ տուր», «Կամ ազատ կյանք, կամ պայքար», «Վրեժխնդրություն» կարգախոսները։
Միեւնույն ժամանակ Հաքքարիում եւ Շեմդինլիում քուրդ բնակչությունը ընդդեմ սպանված քուրդ զինյալների դիակապտության՝ կազմակերպել էին բողոքի ակցիաներ, փակել բոլոր խանութներն ու արհետագործական տաղավարները։
Թե՛ Հաքքարիում, թե՛ Շեմդինլիում տեղի են ունեցել բախումներ քուրդ բնակչության եւ անվտանգության ուժերի միջեւ։ Պատերազմի դաշտ հիշեցնող հիշյալ երկու քաղաքներում բախումները շարունակվել են մինչեւ երեկո։
Դրությունը լարված է եղել նաեւ Մուշի նահանգի Վարթո ավանում, որտեղ ականանետերով հարձակում է կազմակերպվել ոստիկանատան ուղղությամբ, որից հետո շարունակվել են քուրդ զինյալների եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ զինված բախումներ հիշյալ շրջանում։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment