News.am. 12-7-2010- Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի եւ զորամիավորումների նորանշանակ հրամանատարների:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ եւ արդյունավետ ծառայություն:
Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության եւ անվտանգության կարեւորագույն երաշխավորը, եւ այսուհետ եւս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Tuesday, July 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment