Monday, July 12, 2010

ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը քննարկում են ռազմական ոլորտի հարցերի լայն շրջանակ

News.am. 12-7-2010- ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների պաշտոնական դեմքերը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները: Երկօրյա հանդիպման ընթացքում Պենտագոնի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկելու են հարցերի լայն շրջանակ եւ հաջորդ տարվա համագործակցության կոնկրետ ծրագրեր են նախանշելու, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանը ռազմական հայեցակարգ էր ընդունել, որը թույլ է տալիս երկրի տարածքում օտարերկրա ռազմակայանների տեղակայումը։

No comments: