Եթե Վրաստանը Հայաստան մտնող գազամուղը վաճառի թուքական կամ ադրբեջանական ընկերության, Հայաստանը հարկ եղած դեպքում պետք է Վրաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելով՝ կասեցնի դա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց փորձագետ Վահե Սարգսյանը։ Ըստ նրա, թեև գազամուղի վաճառքի վերաբերյալ Վրաստանի պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ տնտեսության ազատականացում պետք է լինի, սակայն իրականում պատճառներն այլ են։
«Պատճառների առաջին խմբում մի քանի կետ է առանձնացվում։ Առաջին՝ գազամուղի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություններ կարող են լինել «Գազպրոմի» հետ։ Երկրորդ՝ պայմանավորվածություններ կարող են լինել թուրք-ադրբեջանական ընկերությունների հետ, ինչը, սակայն, քիչ հավանական է։ Երրորդ՝ Արևմուտքի հետ պայմանավորվածություններ կարող են լինեն երրորդ գնորդի հետ կապված, որի անունը առայժմ ոչ ոք չգիտե»,- բացատրեց փորձագետը։
Ըստ նրա՝ գազատարի վաճառքի վերաբերյալ խոսակցություններ սկսելու և օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու պատճառներից ամենագլխավորը կարող է լինել այն, որ Վրաստանը դրանով փորձում է գերտերությունների և միջազգային խոշոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել իր վրա։ «Վրաստանը սիրում է, երբ աշխարհը խոսում է իր մասին, իսկ վերջին շրջանում այդ ուշադրությունը կարծես՝ թուլացել էր»,- ընդգծեց բանախոսը։
Սարգսյանը նշեց, որ գազատարի հավանական գնարորդներից են ռուսական «Գազպրոմն» ու ղազախական «Կազտրանսգազը»։
«Հայաստանի համար շատ կարևոր է, թե ով կլինի ռազմավարական նշանակության այս օբյեկտի գնորդը։ Չի կարելի շատ անհանգստանալ, քանի որ նոր գնորդը կարող է ավելի լավ գործընկեր լինել, քան Վրաստանը»,- նշեց փորձագետը՝ հիշեցնելով, որ միայն 90-ականներին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղը այդ երկրի անուշադրության պատճառով պայթեցվել է 35 անգամ։
Միայն եթե թուրքական և ադրբեջանական ընկերությունները հայտ ներկայացնեն, ըստ փորձագետի, Հայաստանը պետք է պայքարի դրա դեմ և միջազգային ատյաններում բարձրացնի հարցը։
«Ադրբեջանին վաճառել գազատարը նշանակում է Հայաստանի շնչափողը կապել մի թելով, որի ծայրերը գտնվում են Ադրբեջանում։ Ցանկացած պահի այդ երկիրը կարող է շնչահեղձ անել Հայաստանը»,- ընդգծեց փորձագետը։ Նա կարևոր է համարում, որ գազատարի գնորդն ունենա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական դրդապատճառներ։
Monday, July 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment