Saturday, August 21, 2010

Պայքար` բրոնզի համար

«Հետքonline», 21.08.10- Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերում այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի վրացի Բեկա Թուգուշին: Մինչեւ 66 կգ քաշային կարգում հայ պատանին այսօր հաղթել է նախ Սան Մարինոյի ներկայացուցիչ Պաոլո Պերսոլիային, ապա` դանիացի Ֆուք Կաիին: Սակայն եզրափակիչի ճանապարհին Դավիթին արգելակել է ամերիկացի Մաքսիմիլիան Շնայդերը: Այսօրվա մեր մյուս մասնակիցը` երեւանցի 60 կգ քաշային բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանն իր առաջին մարտը կանցկացնի հնդիկ Կրիշան Վիկասի հետ: Հաջողության դեպքում մեր մարզիկը կմրցի Վահրենհոլտ-Պետրաուսկաս զույգի հաղթողի հետ ու նորից հաղթելու դեպքում կմտնի եզրափակիչ: Այսօր երեւանցի թիավար Էդգար Բաբայանը կանոեի սպրինտ ձեւում 16 մասնակիցների մեջ զբաղեցրել է 13-րդ տեղը: Վաղը Էդգարը կներգրավվի կանոեի սլալոմ ձեւի պայքարին:

No comments: