ՀԵՏՈ ՆՈՐ ՊԱՏՌԵԼ ՈՒՐԻՇԻՆԸ
«Լրագիր» 21-9-2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագն ավարտվեց, իսկ թեման շարունակում է լինել համահայկական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը: Զանազան փորձագետները շարունակում են կարծիքներ հայտնել մամուլի ակումբներում եւ հեռուստաեթերում, շարունակում են մերկացնել Թուրքիային, թեեւ թվում է, թե արդեն պետք է որ մնացած չլիներ Թուրքիայի “հագից” հանելու բան: Բայց երեւի թե ոմանք մտածում են, որ շորեր հանելը քիչ է, ու պետք է Թուրքիայի “կաշին քերթել”:
Ու հարցն էլ ներկայացվում է այնպես, որ այդ գործընթացն առաջ է գնում հաջողությամբ, ու Հայաստանն ու հայությունը կարողացան իրենց հակաքարոզչությամբ ցույց տալ աշխարհին, որ Թուրքիան թատրոն է խաղում: Փաստորեն, դեռ կան միամիտներ, որոնք կարծում են, թե աշխարհը մինչ այդ հավատում էր հայկական հուշարձանների եւ եկեղեցիների հանդեպ Թուրքիայի անկեղծ սիրուն, իսկ հիմա աշխարհի աչքերը մենք բացեցինք ու ցույց տվեցինք, որ սերը կեղծ է:
Բայց մի պահ թողնենք աշխարհի աչքերը բացած լինելու այդ ինքնամոռացումը, եւ մեր աչքերն ուղղենք մեկ այլ պարագայի, որը թերեւս ոչ պակաս “հաջողությամբ” բացահայտեց թուրքական քարոզչությունը, կամ թուրքական թատրոնը, կամ շոուն: Ինչպես ուզում ենք անվանենք, դրանից սակայն չի փոխվում այն մտահոգիչ երեւույթը, որը դրսեւորվեց Սուրբ Խաչի պատմության ընթացքում: Խոսքն այն մասին է, որ կարծես թե բացարձակապես հակադիր բեւեռներում էին հայտնվել Թուրքիայի հայությունը եւ Հայաստանն ու սփյուռքահայությունը. Մի կողմում պոլսահայությունն էր, մյուս կողմում Հայաստանն ու Սփյուռքը, որոնք փորձում էին կոչ անել հայերին չգնալ այդ թատրոնին մասնակցելու: Բայց պարզվեց, որ շատ պոլսահայեր գնացին, ու նույնիսկ իրենց ոգեւորությունն ու ուրախությունն էին հայտնում: Ընդ որում, դա արվում էր ոչ թե ասենք CNNturk-ի եթերում, որ ներկայացնենք իբր թուրքերի հերթական խաբեություն եւ շոու, այլ հայկական “Երկիր Մեդիայի”:
Այդպիսով, Սուրբ Խաչի պատարագը քարոզչական աղմուկ-աղաղակից զատ, դրանից դուրս, ի ցույց դրեց այն հակադիր մտածողությունը, պատկերացումների, աշխարհայացքի, արժեքների, առաջնահերթությունների այն բեւեռացված տարբերությունները, որ կան հայության տարբեր հատվածների միջեւ: Երբ հայության մի մասը Արագածի գագաթին եւ Ծիծեռնակաբերդում ինչ որ բաներ էր անում այդ օրը, իբր թուրքերի դեմ, մեկ այլ մաս փաստորեն Աղթամարում էր եւ գոհ էր այնտեղ լինելուց եւ այնտեղ կատարվածից:
Դժբախտաբար, այդ բեւեռացվածության երեւույթը կարծես թե ոչ թե արժանանում է լուրջ ուշադրության եւ քննարկման, այլ ստորադասվում է քարոզչական աղմուկին: Հարցն ընդամենը տեղադրվում է անհեռատեսության, գնալ-չգնալու, ճիշտ ու սխալի, դավաճանի կամ արժանապատիվ հայրենասերի եւ այդ կարգի այլ պարզունակ հարցադրումների շրջանակում, որին մենք ականատես ենք լինում արդեն մի քանի շաբաթ:
Մինչդեռ Թուրքիայի դեմքը “պատռելուց” ավելի կարեւոր է ձեւավորել մեր, հայության, հայկականության դեմքը, մտածել մեր ամբողջական դեմքի մասին, այն մասին, թե որտեղ եւ ինչ հարցում է պետք ներկայանալ ամբողջական դեմքով, եւ որ հարցերն են, որ դա ամենեւին էլ պարտադիր կամ էական չէ: Մտածել, թե արդյոք որն է հարցերի այն շրջանակը, որում կամ որի առանցքի վրա հնարավոր է ձեւավորել այդ համահայկական դեմքը: Չէ որ դրա մեջ կարող է ներառվել թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ որեւէ խնդիր:
Հետո, պարզել, մտածել այն մասին, թե արդյոք որ հարցերն են, որոնք պետք չէ անիմաստ տեղը դարձնել համահայկական օրակարգի առանցքային մաս, որպեսզի դրանով չստացվի հակառակ էֆեկտ եւ էլ ավելի ի ցույց չդրվի հայկական դեմքի մասնատվածությունը, հատվածականությունը: Միգուցե պետք է օրերով, շաբաթներով ու ամիսներով այդ հարցերը քննարկել, ոչ թե պատարագ գնալ-չգնալու հարցը:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment