«Tert.am», 06.09.10: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06։50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված միջադեպի արդյունքում հակառակորդի վիրավորված զինծառայողներից մեկը, ըստ հետախուզական տվյալների, նույնպես մահացել է: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել էր հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները, ՊԲ մարտական հենակետում թողնելով մեկ դիակ, հետ էին շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել էին ականների վրա։
Միջադեպի հետևանքով ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment