«Tert.am», 03.09.10: Ադրբեջանի հարավում՝ Լենքորանի շրջանում, լույս ուրբաթ գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել մզկիթի վրա։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ոստիկանության աշխատակիցը լրագրողներին ասել է, որ գիշերը հարևան Մասսալինի շրջանից մի քանի ավտոմեքենաներով ժամանած զինված մարդիկ կրակ են բացել տեղական մզկիթի բակում հավաքված գյուղացիների ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից զոհվել է գյուղի բնակիչ՝ 1963թ. ծնված Էլշադ Ալիմամեդ օղլու Հուսեյնովը, մեկ այլ բնակիչ՝ 1985թ. ծնված Ռամին Բալօղլան օղլի Ագամալիևը, կրծքի հատվածում հրազենային վնասվածքով տեղափոխվել է Լենքորանի Կենտրոնական մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Միջադեպի հետ կապված օպերատիվ հետաքննչական խումբ է ստեղծվել։
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment