Monday, September 6, 2010

ԱՄՆ-ն մերժել է «Անատոլիական արծիվ» զորավարժություններին մասնակցելու Թուրքիայի հրավերը

Թուրքիայում գտնվող ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն, որ ԱՄՆ-ը հրաժարվում է մասնակցել Թուրքիայում անցկացվող «Անատոլիական արծիվ» զորավարժություններին: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ը արդեն երկու անգամ Թուրքիայի տարածքում մասնակցել է զորաքվարժությունների, իսկ այժմ այլ խնդիրներ են դրված իրենց առաջ: Այս մասին հաղորդում է «1news.az» էլեկտրոնային պարբերականը` հղում անելով թուրքական «Հյուրիեթ» թերթին:

Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայում զորավարժություններին մասնակցելու համար ԱՄՆ-ի մերժման հիմնական պատճառը Իսրայելն է, որի հետ Թուրքիան չի ցանկացել մասնակցել զորավարժություններին: Չնայած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն հերքել է տեղեկությունները ԱՄՆ-ի մերժման պատճառի մասին:

No comments: