Wednesday, September 22, 2010

Քննարկվում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը Չինաստանի հնարավոր մասնակցության հարցը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին փոխվարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՉԺՀ կատարած մայիսյան այցի ընթացքում շահագործվել է առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկությունը։ Խոշորագույն այս ձեռնարկությունը ստեղծվել է հայկական տեխնոլոգիաներով և այս անգամ քննարկվել են համատեղ գործունեության նոր ծրագրեր։ Հայկական կողմից պատրաստվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի փաթեթ, և բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովի` առաջիկայում Երևանում կայանալիք նիստին դրանք մանրակրկիտ քննարկել։

Անդրադառնալով Չինաստանի հնարավոր մասնակցությանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը` ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ առաջարկները ներկայացված են չինական գործընկերներին, և այժմ դրանք գտնվում են գործնական քննարկման փուլում։

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ միաժամանակ ներկայացվել են նոր ծրագրեր, մասնավորապես, բազալտի վերամշակման, բազալտի մանրաթելի ստացման, արևային մարտկոցների թողարկման, կիսահաղորդիչների թողարկման, այլ նախագծեր, որոնք ընդգրկում են գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության ոլորտները։

ՀՀ վարչապետը մանրամասնել է, որ չինական կողմի հետ քննարկվել են նաև արագացուցչի հետ կապված համատեղ գործունեության հնարավորությունները։

No comments: