Diplomat.am. 3-9-2010- Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի ղեկավար Դմիտրի Մեդվեդևի միջև կայացել է պաշտոնական հանդիպում։
«Մենք շատ ընդարձակ օրակարգ ունենք»,-բացելով նախագահների նեղ կազմով հանդիպումը՝, հայտարարել է Իլհամ Ալիևը:
«Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է ամրապնդեն տնտեսական համագործակցությունը և մտածեն, թե ինչպես դուրս բերեն այդ հարաբերությունները նոր մակարդակի վրա»,-, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ուրբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ լայն կազմով հանդիպման ժամանակ։
«Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը նվազեց։ Այս տարի միտումները դրական են և հարկ է մտածել, թե ինչպես ամրապնդել այդ հաջողությունները, հարկ է մտածել նոր գաղափարներ, նոր նախագծեր մշակելու ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահը։
Մեդվեդևը հայտնել է, որ նեղ կազմով հանդիպման ժամանակ նա Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է հարցերի լայն շրջան։
Իր հերթին նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում «շատ լավ արդյունքներ ձեռք կբերվեն, իսկ ստորագրված փաստաթղթերը լավ հիմք կստեղծեն երկկողմանի հարաբերությունների զարգացման համար»։
«Մեր հարաբերությունները կարևոր են ոչ միայն մեր երկրների, այլ նաև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Բաքվի համար։
«Դրանք՝ ռազմավարական համագործակցության հարաբերություններ են»,- հայտնել է նա։
Հետո երկու երկրների միջև պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրվել։
Առաջնորդների ներկայությամբ նաև ստորագրվել է Ադրբեջանի և «Գազպրոմ»-ի միջև բնական գազի առք ու վաճառքի պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը, որով նախատեսվում է 2011-2012 թվականներին ավելացնել գազի մատակարաման ծավալը։ Նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, Ռուսաստան առաքվող գազի ծավալը կավելացվի 4 անգամ:
Երկու երկրների կառավարությունների միջև նաև պայմանագիր է կնքվել՝ Սամուր սահմանային գետի ռացիոնալ օգտագործման և պաշտպանության մասին։
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment