Monday, September 6, 2010

Թուրք իրավապաշտպան. Երանի հայերը այս հողերից չհեռանային

News.am. 6-9-2010- Թուրքիայի մի շարք նահանգներում Մարդու իրավունքների միության մասնաճյուղերը, խաղաղության օրվա կապակցությամբ, միջոցառումներ են ձեռնարկել եւ խաղաղության կոչեր արել։
Թուրքական Atilim-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միության Մարմարայի նահանգի ներկայացուցիչ Ռըզա Դալքըլըչը տխրությամբ նշել է, թե ամեն սեպտեմբերի 1-ին, իրենք մեծ ցավով են հիշում համաշխարհային խաղաղության օրը։ «Երանի մեր հույն եղբայրները չգնային, երանի մեր հայ եղբայրները այս հողերից չհեռանային։ Այս հողերում բոլորս եղբայրաբար, խաղաղության մեջ միասին ապրել ենք»-նշել է թուրք իրավապաշտպանը։

Այնուհետ, նավով ծով դուրս եկած իրավապաշտպանները, թուրքերեն, քրդերեն, հունարեն, հայերեն եւ արաբերեն լեզուներով գրված. «Խաղաղություն ենք ուզում» գրությունները, շշի մեջ փակելով, ծովն են նետել:

No comments: