ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսօր կազմակերպվել էր քննարկում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի վերաբերյալ: Քննարկման մասնակցում էին ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Հանրային խորհրդի պատմական ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը և մի շարք հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով, հայերը թուրքերի կարիքը չունեն իրեց պատմական հայրենիք` Արևմտյան Հայաստան այցելելու համար:
«Մենք թուրքերի հրավերի կարիքը բացարձակապես չունենք»,-ասաց նա և հավելեց,- «թուրքական հերթական շոուին մասնակցելու ցանկություն էլ մենք բացարձակապես չունենք: Այն հայտարարությունը, որն անում է թուրքական կողմը, թե եկեղեցու գմբեթի համար նախատեսված 200 կիլոգրամանոց խաչը տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինի մինչև պատարագի օրը ամրակցել գմբեթին, ծաղր է, քանի որ նրանք իրականում հնարավորություն ունեն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրել ուղղաթիռով»:
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, ցեղասպան պետությունը որոշել է կազմակերպել մի էժանագին շոու և աշխարհին ցույց տալ, որ հայերն իրենց հետ արդեն բարեկամանում են:
«Ես շատ ուրախ եմ, որ համայն հայությունը կարողացավ բացահայտել այս էժանագին շոուի իմաստը, և այսօր հայության մեծ մասը կազմակերպվելիք շոուին ասում է ոչ: Հայ ժողովրդի այս քայլը շատ կարևոր է հայ ժողովրդի հեղինակությունը աշխարհում բարձր պահելու համար»,- ամփոփեց նա:
Հանրային խորհրդի պատմական ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը նշեց, որ Թուրքիայի կողմից կազմակերպվելիք այս շոուի նպատակը ոչ միայն միլիոնավոր դոլարների շահույթ ստանալն է, այլ նաև այդ միջոցառման դիմաց հետագայում հայերից զիջումներ պահանջելը:
«Թուրքական կողմը այս քայլով ցանկանում է նաև ԱՄՆ-ին և եվրոպային ներկայանալ որպես հանդուրժող պետություն»,- ասաց նա և հավելեց, որ այս սովորական թվացող միջոցառման տակ թաքնված է նաև թրքացած կամ քրդացած հայ ընտանիքներին բացահայտելու նպատակ հետապնդող մարտավարություն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment