Monday, September 6, 2010

Համանախագահները կոչ են անում աշխուժացնել բանակցությունները

ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները պաշտոնական հայտարարություն են տարածել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այնտեղ մասնավորապես ասված է. «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացին նպաստելու մեր ջանքերի շրջանակներում համանախագահները մի քանի ամսվա ընթացքում՝ մինչև ԵԱՀԿ գագաթնաժողովը, կողմերից յուրահատուկ աշխուժություն են ակնկալում։ Համանախագահները կողմերին կոչ են անում խստորեն պահպանել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը։ Որպեսզի ամրապնվի փոխզիջման ոգին, անհրաժեշտ է ցուցաբերել լուրջ երկխոսություն սկսելու վստահելի քաղաքական կամք»։

No comments: