Wednesday, September 22, 2010

Մերկ թագավորը տեղավորվել է Գյուլի և Դավութօղլուի հարևանությամբ

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով կիսամերկ վիճակով նիստերի դահլիճ են մտել Սվազիլենդի թագավոր Մսվաթի 3-րդը և նրա պատվիրակությունը:
Կիսամերկ հյուրերը մեծ ոգևորություն են առաջացրել դահլիճում: Հատկապես մեծ է եղել թուրքական պատվիրակության զարմանքը, երբ Մսվաթի 3-րդը տեղավորվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դիմաց:
Մսվաթի 3-րդը ղեկավարում է 1,2 միլիոն բնակչություն ունեցող Սվազիլենդը 1986-ից ի վեր: Սվազիլենդն աֆրիկյան ամենաղքատ պետություններից է:

No comments: