Monday, September 20, 2010

Պանթյուրքիստները հիմնել են «Ազերբայջանի ժողովրդի ազատագրության ուսանողական ճակատ» հակաիրանական կազմակերպությունը

Panorama.am. 20-9-2010- Նոր ուսումնական տարվա սկսզբին պանթյուրքիստ գործիչները իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգների համալսարաններում հակաիրանական գործունեություն ծավալելու նպատակով «Ազերբայջանի ժողովրդի ազատագրության ուսանողական ճակատ» (ԱՄԱՋ) անվամբ խմբավորում են հիմնել:
Այդ մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:

Համաձայն տեղեկատվության` մինչ սույն հակաիրանական խմբավորման հիմնումը` Իրանի անվտանգության ուժերը հյուսիսային` իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգներում, կասեցրել էին հակաիրանական գաղափարախոսություն կրող մի շարք կազմակերպությունների գործունեությունը:

Հիշեցնենք, որ վերջերս արտերկրում գործող ադրբեջանական կազմակերպությունները հիմնեցին «Հարավային Ադրբեջանի ազատագրության ազգային ճակատ» կառույցը, որի նպատակն է` ընդդեմ Իրանի կենտրոնական իշխանության, համագործակցել Իրանի հյուսիսային նահանգներում ապրող, հակակառավարական գործունեությամբ զբաղվող իրանցի թյուրքախոս ազերիների հետ:

Իրանական «սուլդոզ.իռ» կայքի հաղորդմամբ`պանթյուրքական կազմակերպությունները արտաքին ուժերի օժանդակությամբ հրատարակել են «Ազերբայջանի պատմական ժառանգություն» վերնագրով գիրքը, որը մտադիր են տարածել իրանական Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան, Արդեբիլ և Զենջան նահանգներում` տեղի իրանցի թյուրքախոս ազերիներին հրահրելով վերոնշյալ տարածքներում անկախ պետություն հիմնել:

No comments: