Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն այսօր՝ սեպտեմբերի 4-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ համալիր: Ֆրանսիացի դերասանը ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Անվանի դերասանին Ծիծեռնակաբերդում դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նշենք, որ Ժերար Դեպարդիեն Հայաստան է այցելել երեկ երեկոյան, «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի շրջանակներում: Դեպարդիեն Երեւանում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այցելելու է նաեւ Լեռնային Ղարաբաղ:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment