Saturday, September 4, 2010

Երթ՝ «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով

«Tert.am», 03.09.10: Կիրակի` սեպտեմբերի 5-ին, ժամը 12:30 բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ կմիանան «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով անցկացվելիք արտոնված երթին, որը կմեկնարկի Մատենադարանի հարթակից և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։ «Այսօր, երբ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տխրահռչակ նախագծով աննախադեպ սրությամբ վտանգվում է մայրենի լեզուն և հայ ինքնության արդիականացման հնարավորությունը, առավել քան կարևորվում է Մաշտոցի գործունեության խորհուրդը։ Հայոց լեզվով դպրության հազարվեցհարյուրամյա պատմությունը նրա պարբերական նորացման վկայությունն է։ Այսօր ևս այն ունի բավարար հիմքեր` համապատասխանելու իր ժամանակի պահանջներին և նորանալու, բայց ոչ երբեք օտարալեզու դառնալու գնով»,- ասվում է «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» հասարակական նախաձեռնությունը միանում է երթին և կոչ է անում բոլոր մտահոգված անհատներին և կազմակերպություններին նունպես մասնակցել դրան։ Երթին կմիանան նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք մինչև այդ կկատարեն ուխտագնացություն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, այդ թվում։

No comments: