Խորհրդարանական ընտրություններից առաջ Մոսկվա է մեկնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովը: Նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ նախագահի աշխատակազմում: Հասանովին կընդունի նաեւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ով բոլորովին վերջերս էր Բաքու ժամանել եւ ասել, որ “երկու երկրները խորհրդային անցյալի մասին նույն պատկերացումն ունեն”:
Պաշտոնական հանդիպումներից զատ Հասանովը ռուսաստանցի քաղտեխնոլոգների հետ կքննարկի իշխող կուսակցության նախընտրական քարազարշավի կազմակերպման հետ կապված հարցեր: Մասնավորապես, նա կհանդիպի Գլեբ Պավլովսկուն, Մոդեստ Կոլերովին եւ Վյաչեսլավ Նիկոնովին:
Վերջիններս հետխորհրդային տարածքում ունեն հմուտ քաղտեխնոլոգի եւ փիար-կազմակերպիչների համարում:
Ենթադրվում է, որ Հասանովը հատկապես Կոլերովին կհրավիրի Բաքու: 2005թ. խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Կոլերովը մեկնել էր Բաքու եւ կազմակերպել իշխող կուսակցության քարոզչությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment