Wednesday, September 22, 2010

Ալեքսեյ Վենեդիկտով. Ռուսաստանը կորցրել է ԼՂ խնդիրը կարգավորելու շանսը

News.am. 21-9-2010- Ռուսաստանը կորցրել է ԼՂ խնդիրը կարգավորելու հնարավորությունը: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նրա խոսքով, ռուս-վրացական հակամարտության կարգավորումը չի օգնի ԼՂ խնդրի կարգավորմանը:
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը, Վենեդիկտովը վստահություն է հայտնել, որ դա Ադրբեջանին ուղղում է դեպի ՆԱՏՕ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:

No comments: