Վեց դռնապանները, որոնց կասկածում էին Հռոմի պապի դեմ մահափորձ կազմակերպելու համար, պարզվում է, ձերբակալվել էին զուտ այն պատճառով, որ նրանց յոթերորդ գործընկերը չէր հասկացել նրանց հումորը։ Այս մասին հաղորդում է Mirror տաբլոյդը։
Սեպտեմբերի 16–ին թեյի սեղանի շուրջ դռնապաններից մեկը ենթադրություն էր արել, թե Հռոմի Պապին սպանելը երևի թե այնքան էլ հեշտ չէ, քանի որ պապական մեքենան, որով նա տեղաշարժվում է, հավանաբար, զրահապատ է։ Մյուսն էլ ենթադրել էր, թե Հռոմի Պապին պաշտպանութունը խոցելու համար հավանաբար հարկավոր կլինի նռնականետ օգտագործել։
Այս խոսակցությունը լսած մեկ այլ դռնապան լուրջ էր ընդունել կատարվածը և զանգահարել էր ոստիկանություն։ Տեղեկությունն անմիջապես փոխանցվել էր Սքոթլենդ Յարդի ահաբեկչության դեմ պայքարի բաժին և դռնապաններին ձերբակալել էին։ Ավելի ուշ նրանց բաց էին թողել։
Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16–րդը Մեծ Բրիտանիա էր ժամանել սեպտեմբերի 16–ին չորսօրյա այցով։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment