Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովն արդեն Բաքվում են: Այսօր նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ, այնուհետեւ մեկնելու են շփման գծի Մարտակերտի հատված, որտեղ հետեւելու են մոնիտորինգին: Նախատեսվում է, որ համանախագահներն անցնելու են Ադրբեջանի սահմանը եւ մտնելու են ԼՂՀ:
Հիշեցնենենք, որ երեկ համանախագահների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի կեսերին համանախագահները կվերադառնան տարածաշրջան, տեղում իրավիճակի գնահատման առաքելությամբ, դիտարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հումանիտար իրավիճակը եւ քննարկելու ավելի վաղ կողմերի հետ համաձայնեցված սկզբունքները: Բարձր մակարդակի խումբը, որ կազմված է խորհրդականներից ու փորձագետներից, ներառյալ ՄԱԿ-ի փախստականների գծով Հանձնակատարի ներկայացուցիչը, ուղեկցելու են համանախագահներին, 2005-ից սկսած առաջին առաքելությանը: Դիտարկման արդյունքում ստացված եզրակացությունները կներկայացվեն Վիեննայում: Հետո համանախագահները կպատրաստեն ամենամյա զեկույց ԵԱՀԿ Մշտական խորհրդի գործունեության մասին եւ ակտիվ կաշխատեն Աստանայում ԵԱՀԿ վեհաժողովի նախապատրաստման վրա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment