Wednesday, September 22, 2010

Իրանի նախագահի առաջին տեղակալը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմին Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Այդ մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Իրանի նախագահի առաջին տեղակալն իր ուղերձում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին երջանկություն և բարեկեցություն է մաղթել` հույս հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու պաշտոնյաները տարածաշրջանային և միջազգային բոլոր հարթակներում երկու երկրների հարաբերություններն ավելի կընդլայնեն:

No comments: