Անցյալ շաբաթվա երկու լուրջ բախումները մնում են չդատապարտված
«ԱԶԳ , 07-09-2010- Ադրբեջանը շարունակում է «փորձարկել» հայկական զինուժի դիրքերի ամրությունը: Բացի այդ, միջազգային հանրությանն էլ հասկացնել են փորձում, թե ուզածն անել կարող են: Իսկ միջազգային հանրությունը, որ անդեմ զանգվածից բացառիկ իրավիճակներում է դիմագծեր ձեռք բերում, այս հարցում նախընտրում է միայն դատապարտող հայտարարությունների տարածումը, իսկ թե ով եւ երբ է ի վերջո խոսելու այդ ամենը դադարեցնելու մասին` դեռեւս պարզ չէ:
Դեռ չեն դադարել խոսակցություններն ու դատապարտումները հունիսի 18-ին եւ օգոստոսի 31-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումների վերաբերյալ, Ադրբեջանից նմանօրինակ նոր քայլեր են ձեռնարկվում: Եվ սա չի կարող պատահական ընտրությամբ օրերին նման քայլերի ձեռնարկման մոտեցում լինել, քանի որ գրեթե բոլոր դեպքերում դիվերսիոն ձեռնարկումներհն իրականացվում են տարբեր մակարդակի հանդիպումներից առաջ կամ հետո, ինչպես դա տեղի ունեցավ հուլիսին Պետերբուրգում եռակողմ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նախագահական մակարդակով հանդիպումից անմիջապես հետո կամ օգոստոսի վերջին ՌԴ նախագահ Մեդվեդեւի` Ադրբեջան այցելությունից առաջ: Այս օրերին էլ նման քայլերը նախորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությանը տարածաշրջան:
Մասնավորապես, դեռեւս սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, նաեւ ողջ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու ողջ երկարությամբ հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն է եղել, որ մի տեսակ «համահունչ է» ադրբեջանական դիվերսիոն վերջին գործողությունների ընդհանուր տրամաբանությանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր զենքերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակել են մոտ 5000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղություններում: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո ադրբեջանական կողմից կրակահերթերը դադարել են: Ըստ նույն աղբյուրի, ԼՂՀ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Ադրբեջանի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ էր արձանագրվել նաեւ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2 կմ արեւելք):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների համապատասխան գործողությունների եւ ծավալված ձեռնամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` «ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ»: Ըստ հետախուզական տվյալների նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը սակրավորային վաշտի հրամանատար է»:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, ղարաբաղյան կողմից կորուստներ չկան: Իսկ «ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը եւ ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում նաեւ հայ զինծառայողների գերեվարման նպատակով»:
Ադրբեջանական կողմը, ի դեմս երկրի պաշտպանության նախարարության, հաստատել է, որ սեպտեմբերի 4-ի միջադեպից ադրբեջանական կողմը երկու զոհ ունի: Ադրբեջանական կայքէջերի փոխանցմամբ, մեկ զոհ եղել էր արդեն բախման ժամանակ, եւս մեկ զինվոր մահացել է ստացած վերքերից: Երկուսի պարագայում էլ տարիքային տվյալները` 1976թ.-ի եւ 1986թ.-ի ծնված լինելով, հաստատում են այն տեղեկությունը, որ ավելի շուտ նրանք եղել են սպայական կազմից, քան շարքային զինծառայողներից, ընդ որում, ոչ թե սահմանապահ առաքելությամբ, այլ դիվերսիոն ջոկատի տեսքով:
Իրավիճակի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը տեղի ունեցածը բացատրում է ոչ թե իր քայլերով, այլ իբր հայկական կողմի ռեւանշիստական դրսեւորումներով: Ընդ որում, ադրբեջանական կողմը եւս հաստատում է, որ զոհի դիակը մնացել է հայկական կողմում:
Զինված բախումների հաճախակիությունը մի կողմից եւ մյուս կողմից ադրբեջանական կողմում տեղեկատվության հակասականությունը տեղիք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմի համար հենց ռեւանշիզմը հիմնական «գաղափարախոսությունն է»: Բանն այն է, որ դեռեւս շաբաթ օրը տեղի ունեցած դիվերսիայից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե զոհվել են երկու ադրբեջանցի զինծառայող, մեկը` վիրավորվել, ընդ որում, երկու զոհված զինծառայողներն էլ եղել են սպաներ: Այլ հաղորդագրություններովՙ զոհվել էր մեկ զինծառայող, վիրավորվել` մեկը: Չեն համընկնում նաեւ միջադեպի վայրերի մասին տեղեկությունները:
Հիշեցնենք, որ, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» , օգոստոսի 31-ին էլ, կրկին առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ Ադրբեջանից ձեռնարկվել էր դիվերսիոն գործողության փորձ: «Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ եւ ձեռնարկված համապատասխան միջոցառումներով հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր եւ վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը», տեղեկացրել էր ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Այն ժամանակ առճակատումից զոհվել էր 2, վիրավորվել 7 ադրբեջանցի զինծառայող: Թեեւ ադրբեջանական կողմը հայտարարել էր նաեւ 3 հայ զինվորների զոհվելու մասին, սակայն Ղարաբաղի պաշտպանության բանակից հերքեցին այդ պնդումները. «Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը», տեղեկացրել էր ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հունիսի 18-ին էլ, Չայլուի ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ, մարտում հայկական կողմը կորցրել էր չորս զինվոր, չորսն էլ վիրավորվել էին:
Վերջին շրջանի այս դիվերսիոն հարձակումների առնչությամբ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Հայլուրին» տված մեկնաբանությամբ հայտարարել էր, թե այդ սադրանքները ավանդույթ են դարձել, եւ դրանց նպատակն է «ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարններին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործըթնացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը»:
«Այս անգամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւիՙ Բաքվում ղարաբաղյան հիմնախնդիրը զուտ խաղաղ միջոցներով լուծելուն ուղղված հորդորներից եւ կոչերից ժամեր անց Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ցույց տվեց իր իրական դեմքը եւ սեփական քաղաքացիների կյանքի գնով սադրիչ գործողություններ իրականացնելու մոլուցքը», նշել էր Քոչարյանը:
Նրա խոսքերով, ցինիզմը, որով իրականացվեց հունիսի 18-ի սադրանքը, կրկնապատկվեց վերջին միջադեպում: Հայաստանի փոխարտգործնախարարը նշել էր, որ Ժամանակն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տապալմանը եւ միջնորդական ջանքերի ձախողմանն ուղղված «Ադրբեջանի նմանատիպ հուսահատ եւ սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից»:
Սակայն, ինչպես ասում են, աշխարհի ու արդարության ականջը խուլ է կարծես, աչքերն էլ` կույր: Ճիշտ է, Եվրոմիությունն ի դեմս հենց երեկ Բաքվում գտնվող ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, մտահոգություն է հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ: Այդքանը, ոչինչ ավելի:
Մի նմանօրինակ մտահոգություն արտահայտելով էլ բավարարվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկվա իրենց հայտարարության մեջ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment