Panorama.am. 20-9-2010- Արարատյան Հայրապետական թեմի Կոմիտաս վարդապետ Հովնանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նախօրեին Արևմտյան Հայաստանի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագից:
Նրա խոսքով, թուրքական կողմը որևէ շահագրգռվածություն չուներ պատարագի կազմակերպման հարցում, եթե հաշվի չառնվի նրա քաղաքական նկատառումները` ցույց տալու համար, թե իրենք ինչքան «մեծահոգի են» երկրում ապրող փոքրամասնությունների նկատմամբ: «Քանի որ վերջին ժամանակներս լուրջ հարց է բարձրացվում Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու խնդրի շուրջ, հետևաբար, պահանջներն իրականացնելու ճանապարհին Թուրքերը որոշ զիջումների գնացին ինչպես հույների, այնպես էլ` հայերի նկատմամբ: Բայց մեկ ուրիշ խնդիր էլ կա. թուրքերը բոլոր հին, պատմական կառույցներն օգտագործում են իրենց երկրի տուրիզմը զարգացնելու համար»,-ասաց Կոմիտաս վարդապետը:
Բանախոսի հավաստմամբ, այս պարագայում Թուրքիայի կողմից երկու շահավետ քայլ կատարվեց. նախ Եվրոպային ցույց տրվեց, թե իրենք որքան տոլեռանդ են փոքրամասնությունների նկատմամբ, ապա` այդ շինությամբ տուրիստական մեծ խմբերի հրավիրեցին Վան: Իսկ տուրիզմը Թուրքիայում, ըստ վարդապետի, մի ամբողջ «ինդուստրիա» է դարձել: Նա նկատեց, որ թուրքերը կարողանում են ցանկացած պատմական կառույց օգտագործել իրենց երկրի գովազդի, տուրիզմի զարգացման համար ու ի շահ իրենց ժողովրդի:
Ինչ վերաբերում է պատարագին, ապա Կոմիտաս վարդապետը ցավով նշեց, որ Հայստանում այն շահարկվեց ու օգտագործվեց իբրև շոու: «Չի կարելի պատարագին շուու անվանել: Գոնե մենք ինքներս իրավունք չունենք պատարագը շոու հայտարարելու: Ուրիշ խնդիր, որ թուրքերն օգտագործեին, չարաշահեին: 5 տարի առաջ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը ներկա եղավ այդ եկեղեցու բացմանը իբրև թանգարան և իր ցանկությունն էր, որ այնտեղ գեթ մեկ անգամ պատարագ մատուցվեր: 5 տարի հետո ցանկությունը դարձավ իրական, իսկ մենք բողոքի ձայն բարձրացրինք, որը, կարծում եմ, ճիշտ չէր»,-ասաց վարդապետ Հովնանյանը:
Նա նաև նկատեց, որ պետք է օգտվել սեփական սրբությունը, նույնիսկ տարին մեկ անգամ որպես սրբավայր օգտագործելու առիթից: Բացի այդ, նա նշեց` պետք է այնպես անել, որ տարին մեկ անգամ ընձեռված այդ հնարավորությունն ապագայում ամենօրյա դառնա:
Վերջում Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նկատեց, որ դրսևորած այսպիսի պասիվ կեցվածքով հնարավոր չի լինի որևէ առաջխաղացում գրանցել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment