Tert.am. 21-9-2010- Դեդ Հասան մականունով քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը սերտ կապեր ունի Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետ: Այս մասին գրում է թուրքական Milliyet օրաթերթը` վկայակոչելով ռուսական աղբյուրները:
«Ուսոյանը, 2008թ. Բաքվում հանդիպելով Բիլո մականունով մի քրդի հետ կազմակերպում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով քրդերի տեղափոխումը Թուրքիայից Ռուսաստան և վերաբնակեցումը։ Կան տեղեկություններ, որ Ուսոյանն օգնում է PKK-ին զենք գնելու հարցում», - գրում է Milliyet-ը` ավելացնելով, որ Ուսոյանի մերձավորներից մեկը ժամանակին մեղադրվել է PKK-ին զենք վաճառելու համար:
«Ուսոյանի մերձավորներից ազգությամբ քուրդ, Վրաստանի քաղաքացի Զախարի Կալաշովը (Շաքրո կրտսեր) անցած տարի Իսպանիայում դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման` փողերի լվացման և հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանքով: Կալաշովը ժամանակին մեղադրվում էր այն բանի համար, որ 2009թ. Լոնդոնում սպանված ԿԳԲ-ի նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն իր միջնորդությամբ է զենք վաճառել PKK-ին»,- նշում է թուրքական պարբերականը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մոսկվայի կենտրոնում մահափորձ էր կատարվել հայտնի քրեական հեղինակություն Դեդ Հասանի դեմ, որին հաջողվել էր հրաշքով ողջ մնալ։ Դեդ Հասանը և նրա թիկնապահը՝ Արթուր Բաղրամյանը, վիրավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց։ Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող վերջին տեղեկությունների համաձայն` մահափորձի պատճառ կարող է լինել նախկին Չերկիզովի շուկայի տարածքի շուրջ տարաձայնությունը Տարոյի հետ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment