News.am. 30-10-2010- Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՆԱՏՕ-ի բանաձեւը պրոհայկական է, քանի որ սույն բանաձեւի 5 եւ 6 կետերում նշվում են բոլոր այն դրույթները, որի մասին խոսում են Հայաստանի ներկայացուցիչները միջազգային ամբիոններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Ավագյանը:«Ներկայումս մենք համապատասխան առաջարկություններ ենք մշակում Լեռնային Ղարաբաղի բանաձեւի նախագծի վերաբերյալ, որը կքննարկվի ՆԱՏՕ-ի 56-րդ գագաթնաժողովում` նոյեմբերին: Հայկական կողմի հիմնական առաջարկությունները կապված են այդ բանաձեւի երկրորդ կետի հետ, որում կա հետեւյալ նախադասությունը. «Հաշվի առնելով, որ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունը եւ 7 շրջանների բռնազավթումը էական տառապանքներ է հասցրել տարածաշրջանի ժողովրդին»: Բացի այդ, ըստ Ավագյանի, այդ փաստաթղթում ՆԱՏՕ-ն կոչ է անում իր անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարանին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը հանդես է գալիս որպես այդ հակամարտության միջնորդ:
Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե կընդունվի՞ այդ բանաձեւը, թե` ոչ, Ավագյանն ասաց, որ փաստաթուղթը պարտադիր կատարման ենթակա չէ եւ խորհրդատվական բնույթ ունի:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը քննարկվելու է ՆԱՏՕ-ի 56-րդ գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 12-16-ին Վարշավայում: Այն պատրաստվել է կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկի կողմից: Քվեարկությունը կկայանա նոյեմբերի 14-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment