Tert.am.29-10-2010- «Մոտ ապագայում՝ առաջիկա հինգ տարում, ես չեմ տեսնում, որ ԼՂ-ն բանակցային գործընթացին կողմ դառնա», - այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը՝ նշելով, որ ինքը Հայաստանի կողմից չի տեսնում այնպիսի աշխատանքներ, որոնք կնպաստեն, որ ԼՂ-ն դառնա բանակցությունների կողմ:Հարցին, թե ինչու Հայաստանը շահագրգռված չէ, որ ԼՂ-ն կողմ դառնա, Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ իր կարծիքով, Հայաստանը չի համարում, թե ԼՂ-ն ունի բանակցություններ վարելու ռեսուրս։ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, իսկ Ղարաբաղը՝ ոչ, և Հայաստանի համար ավելի հարմար է մասնակցել բանակցություններին
Քաղաքագետի կարծիքով՝ սխալ է, որ ԼՂ-ն չի մասնակցում բանակցություններին, նա համոզված է, որ հարկավոր է Ղարաբաղին ուժեղացնել, որպեսզի նա կարողանա մասնակցել բանակցություններին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment