Diplomat.am . 29-10-2010- Արագ հաշտություն ԼՂ հակամարտության մեջ սպասել պետք չէ: Այդպիսի կարծիք հայտնել է մոսկովյան Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեկսեյ Մալաշենկոն: «Հայացք» թերթի հետ հարցազրույցում, մասնավորապես, նա նշել է. «Շատերը և Մոսկվայում, և Վաշինգտոնում, և Անկարայում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտվելու ժամանակն արդեն վաղուց եկել է: Բայց պետք չէ մոռանալ, որ ոչ թե միջնորդները պետք է հաշտվեն, այլ հենց հակամարտության մասնակիցները: Նրանք պետք է փոխադարձ զիջումների գնան. Հայաստանը պետք է ազատի զբաղեցրած տարածքի մի մասը, իսկ Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ-ի անկախությունը: Սակայն երկու կողմերին էլ, մեղմ ասած, դժվար կլինի կատարել նույնիսկ ամենաերկչոտ առաջին քայլը»:
Դրա համար, Մալաշենկոյի կարծիքով, շուտափույթ հաշտություն այդ հակամարտության մեջ պետք չէ սպասել: Այնպես որ Աստրախանի հանդիպումը դա լավագույն դեպքում խաղաղության որոնման երկարատև և տանջալի գործընթացի սկիզբն է, այլ ոչ թե հայտնություն նրանում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment