Tert.am. 29-11-2010- Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերի նորագույն տեխնոլոգիաների դիմաց Իսրայելին առաջարկել է 1 մլրդ դոլար և Իրանին զենիթահրթիռային С-300 համակարգեր հատկացնելու պայմանագրի չեղյալ հայտարարում։ Այս մասին հայտնի է դարձել WikiLeaks կայքից երեկ արևմտյան մամուլում վերատպված գաղտնի փաստաթղթերից։ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկողության գծով տեղակալ Էլեն Թաուշերի ստորագրած ամերիկյան դիվանագիտական փաստաթուղթը վկայում է, որ Ռուսաստանը դեռ 2009–ին պատրաստ էր խզել С-300–ի հատկացման վերաբերյալ Իրանի հետ կնքած համաձայնագիրը՝ դրա դիմաց ցանկանալով ստանալ իսրայելական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները։
Իսրայելը, սակայն, այդ ժամանակ հասկացրել է, որ պատրաստ չէ Մոսկվայի հետ կիսել անօդաչու ինքնաթիռների ոլորտում նորագույն մշակումները, քանի որ դրանք «շատ արագ կհայտնվեն չինացիների ձեռքում»։
Այդուհանդերձ, 2010–ի հոկտեմբերին ռուսական «Оборонпром» ընկերությունն ու իսրայելական Israel Aerospace Industries պետական ընկերությունը գործարք են կնքել, որի համաձայն՝ իսրայելական արտադրողը «Оборонпром»–ին է վաճառելու անօդաչու թռչող սարքերը հավաքելու տարրեր, ինչպես նաև մատուցելու է համապատասխան տեխնիկական ծառայություններ, ընդ որում՝ անօդաչու սարքերը, գործարքի համաձայն, հավաքվելու են Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 22–ին ստորագրել է «2010–ի հունիսի 9–ի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանագիրը, որի համաձայն, մասնավորապես, արգելվել էր Իրանին զենիթահրթիռային С-300 համակարգերի մատակարարումը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment