Monday, November 29, 2010

Ծանրորդ Հայկ Հակոբյանը 3-րդ ոսկին բերեց Հայաստանին

Tert.am. 28-11-2010- Լիմասոլում ավարտվեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի ընտրանին ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց: 20 տարեկանների պայքարում հաջողության հասան 105+ կգ քաշային կարգում ելույթ ունեցող Հայկ Հակոբյանը:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, պոկում վարժությունում Հայկը գլխավերևում պահեց 180կգ, իսկ պոկումում՝ 210 կգ: Երկամարտի 390կգ արդյունքով Հակոբյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հայաստանի ներկայացուցիչը միանգամից 24կգ-ով գերազանցեց Լեհաստանի ներկայացուցիչ Կշիշտոֆ Կլիչկիին:
Ավելացնենք, որ Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը 3 ոսկե մեդալ նվաճեց:

No comments: