Ավելի վաղ նրանք անհաջող փորձ էին արել գրոհով վերցրել առևտրի բորսայի շենքը և սպանել էին անվտագության երկու աշխատակցի։
Իրաքի հատուկ ծառայությունները գրոհով վերցրել են եկեղեցին, ինչի ընթացքում տասը պատանդ և հատուկ ծառայությունների 7 աշխատակից է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Եկեղեցին զավթած բոլոր գրոհայինները ոչնչացվել են։ Նոր տվյալների համաձայն՝ զավթմանը մասնակցել է 5–8 մարդ, ընդ որում նրանցից մեկը եղել է մահապարտ և պայթեցրել է ինքն իրեն։
Եկեղեցում հարձակման պահին եղել է 120 մարդ, սակայն նրանից միայն 40–ին են պատանդ վերցրել։
Իրաքի հակաահաբեկչական ուժերի աղբյուրները վստահեցնում են, որ պատանդների ազատման գործողությունն իրականսցվել է ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ։
Ծայրահեղականները պահանջում էին բանտերից ազատ արձակել Իրաքում ու Եգիպտոսում ձերբակալված «Ալ Ղաիդայի» անդամներին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment