News.am. 19-11-2010- Թուրքիայի Մարդին քաղաքում ձերբակալվել է 5-ամյա մի տղա:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Նուսեյբին շրջանում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: Չարտոնված հանրահավաքի ընթացքում ցուցարարները հնչեցրել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին գովաբանող կարգախոսներ:
Ակցիայի ընթացքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել են 5-ամյա Մ.Դ.-ին, ցուցարարների և ոստիկանության միջև լարվածությունը հասել է իր գագաթնակետին:
Գործին միջամտել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության ներկայացուցիչները և թուրք ոստիկաններից պահանջել են ազատ արձակել Մ.Դ.-ին: Սակայն վերջիններս հրաժարվել են կատարել քուրդ կուսակցականների պահանջը:
Վերջին տեղեկությունների համաձայն` 5-ամյա երեխան գտնվում է ոստիկանական բաժանմունքում: Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment