News.am. 29-11-2010- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցակից Ռուսաստանի հավաքականը փետրավրի 9-ին Դուբայում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ:Հայաստանի ազգային հավաքականը նույն օրը ստուգողական հանդիպում կանցկացնի Կիպրոսում, որտեղ ուսումնամարզական հավաք է ունենալու փետրվարին: Մրցակցին ՀՖՖ-ն առայժմ չի հրապարակում: Բայցի այդ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը լավագույն ձեւով նախապատրաստվելու համար Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment