Tuesday, November 16, 2010

Սոչիում կասեցվել է Անդրանիկ Զորավարին հուշարձանի տեղադրումը

Diplomat.am. 15-11-2010- Սոչիում չեն տեղադրվի Անդրանիկ Զորավարի արձանը: Այդ մասին հայտարարել է Սոչիի ադրբեջանցիների սփյուռքի կազմակերպության նախագահ Ջամիլ Ալիևը, նշելով որ իրեն հաջողվել է Սոչիի չինովնիկներին հասկացնել տալ , որ հուշարձանի տեղադրումը բացսական կանդրադառնա ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում:
«Արդյունքում Սոչիի քաղաքային իշխանության պաշտոնական ներկայացուցիչները վստահեցրել են , որ կճշտեն այդ պատմության հետ կապված բոլոր հանգամանքները և թույլ չեն տա Անդրանիկի արձանի տեղադրումը: Այդ մասին պաշտոնական հայտարարությունը կտարածվի մոտ օրերս»,- հայտարարել է Ալիևը:
Հիշեցնենք, որ երբ Սոչիի Լազարեվյան շրջանում որոշում կայացվեց տեղադրել Անդրանիկ Օզանյանին հուշարձանը, տեղացի ադրբեջանցիները մեծ աղմուկ բարձրացրեցին: Այդ հարցի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել նաև թուրքերը:

No comments: